The terms of personal happiness and personal truth go in parallel with public life and sometimes they clash with it. Facts and events that are sometimes considered to be secondary are being more meaningful for the human destiny, and in this contradictory process of existence it is becoming primary to give a meaning to what is lived, the feeling of being in debt to the society, as well as to his consciousnesses.
Անձնական երջանկության, անձնական ճշմարտության եզրերը հասարակական կյանքի հետ զուգահեռվում ու նաև ունենում են բախումներ։ Մարդկային ճակատագրի համար մեծ նշանակություն են ձեռք բերում երբեմն երկրորդական թվացող փաստերն ու դեպքերը, և գոյության իրարամերժ ընթացքի մեջ առաջնայինը մնում է ապրածի իմաստավորումը, պարտքի զգացումը հասարակության, նաև իր իսկ խղճի առջև։
Ֆանտաստիկ գիրք է։ Պատմվածքների ժողովածու է, պատմվածքների մի մասը արդեն իսկ հրատարակվել են հեղինակի՝ «Շատ չհամարվի», «Կիրակի» (կասեի՝ թեմատիկ) ժողովածուներում։ Կարդալու ընթացքում անընդհատ նշում էի հատվածները, որոնք շատ էի հավանում։ Հետո հասկացա՝ ստիպված եմ ամբողջ գիրքը նշել։ (կենսա)փիլիսոփայական ասելը՝ ոչ մի բան չասել է։ Սիրադեղյանը, կրկնում եմ, մնում է պահի, իրավիճակի, զգացումի, իրականության, տարիների փորձի, իր ու մյուսների փիլիսոփայությունը մի բառով, մի արտահայտությամբ, մի պարբերությամբ, պատմվածքով, գրքով նկարագրելու անգերազանցելի Վարպետ։ Կարդում ես ու «երկիրդ երկիր չէ»-ն, «մարդս մարդ էղնի»-ն, «կյանք է, ապրում ենք»-ը շերտ առ շերտ բացվում է քո առաջ։
Իսկ սկսվում է այսպես.
Աղաչեմ... սխալանացն անմեղադիր լինել, զի թէպետ անհմուտ էի, այլ ժամանակս ձմեռ էր և տունս նսեմ։ ՄՈՄԻԿ
Նա ուշացած էր այս աշխարհ եկել: Կամ ժամանակից շուտ էր եկել: Այսինքն, մարդու այն տեսակն էր, ում խփում են ամեն կարգի ժամանակները. հերոսականը՝ ավելի եռանդով, ոչ հերոսականը՝ ճղճիմությամբ, պատերազմականը՝ դաժանությամբ, ետպատերազմյանը՝ անտարբերությամբ, եւ նրանց համար ժամանակների լավն ու վատը չափվում է ցավի մեղմությամբ-ցավի ուժգնությամբ: