Գիրքը երկար է կարդացվում ու դանդաղ։ Գեղարվեստական ընթերցանություն չէ։ Չնայած գեղարվեստական էլ կա։ Ընդհանրապես, երեք մասից է այն՝ կինո-, գրականագիտություն (բառը համոզված չեմ), հրապարակախոսություն, արձակ։ Երեքն էլ յուրահատուկ տրամադրություն են ստեղծում իրենց շուրջ։
Հրապրակախոսությունը «այնքան հեռավոր. 1990-ականների մասին էր։ Նույն զգացումն էր, երբ Սիրադեղյանի «Գյադաների ժամանակն» էի կարդում։ Թվում է, շատ բան գիտես։ Թեև գլխավորը չգիտես՝ ինչով էին շնչում այդ տարիները։ Հիմա մեր մամուլում նման բաներ չես գտնի։ Գիտեք ինչո՞ւ՝ լայքեր չեն լինի ու խմբագրությունում կորոշեն, որ անիմաստ է տպել ։)
Պատմվածքները՝ սիմվոլիզմը երևի այդ բառը չէ, բայց հազիվ թե դրանք պատահական էին գրված։
Ինձ համար ես մի Հրանտ Մաթևոսյան էլ բացահայտեցի ու գլխավորը՝ Աղասի Այվազյան։ Այվազյան պիտի կարդալ։ Ինչքան բան դեռ պիտի հասցնել կարդալ։ Ռիչարդը չհասկացա ում մասին էր՝ ոգի կար, շունչ կար։ Կարեն Գևորգյան պիտի նայել, այդքան կարդալուց հետո։ Բալայանի «Թալիսմանը» պիտի մինչև վերջ նայել, չէի հասկացել ու վերջին անգամ կիսատ թողել։
Գիրքը մարդկանց համար է, որոնք ինչ որ բան են փնտրում ու ինչ որ բանը արմատները, ապրելը, ինչ անելը, ինչուն հասկանալու շուրջ է։