Վանո Սիրադեղյանի պատմվածքների «Կիրակի» ժողովածուն արձակագրի առաջին գիրքն է, հրատարակված 1983-ին։ Հերոսներն այստեղ պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին՝ ուրույն դրսևորումներով, ինքնատիպ ներաշխարհով։
Կարդալուց պիտի նաև առանձին «իմաստություններ» փնտրել՝ երբեմն կես բառի ու կես նախադասության մեջ։ Աշխարհը՝ հայ, հայաստանյան աշխարհը տեսնող, նկատող աննկարագրելի վարպետ է Սիրադեղյանը։