Արգենտինահայ փիլիսոփա և արձակագիր Դիեգո Տատյանը առաջին անգամ է ընթերցողին ներկայանում հայերենով։ Հրատարակությունն ընդգրկում է հեղինակի «Առանց թռչունների մի տեղ» (1998), «Դռների ետևում» (2003), «Աներևակայելի էրոտիզմ (բաբուին)» (2005) և «Տան վերջին քնողը» (2007) ժողովածուներից քաղված 18 պատմվածք։ Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա։ Նա Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է։
Վա՜խ, գիրք չէր, հրաշք էր, լատինամերիկյան շնչով, արտասովոր, հաճելի, մի խոսքով նյաշ էր ^_^ ^_^: Ահագին երկար կարդալս չէր գալիս, հավեսս կորցրել էի, ինչ էլ սկսում էի, կիսատ էի թողնում, էս վերջացնելուց հետո նորից սկսեցի կարդալ, ապրեն հեղինակն ու թարգմանիչը: Ի դեպ՝ թարգմանությունը շատ լավն էր, ինչը հազվադեպ է պատահում:
Զարմանալի է, թե ինչքան սիրուն ու պատկերավոր կարող է մարդը գրել։ Էս փոքրիկ պատմվածքները չափազանց անկեղծ լինելուն զուգահեռ նաև անսովոր էին, յուրահատուկ ֆանտաստիկ։ Կարդում ես ու անդադար ուզում ես կարդալ։ Թարգմանությունն էլ էր լավը, կարծում եմ` պատմվածքներն իրենց սիրունությունն ու պատկերավորությունը համարյա չէին կորցրել։
Դիեգո Տատյան ենթադրում եմ, չեք կարդացել. ինչպես և ես։ Հավատացեք, ինչ-որ բան եք բաց թողել։ Պատկերներ, պատկերներ, պատկերներ՝ տրամադրություն է ու... չգիտեմ ինչպես բացատրել։ Մի խոսքով՝ կարդալ է պետք։ Թարգմանությունը հիանալի է, երբեք չես ասի թարգմանություն է։ Պատմվածքների ընտրությունը՝ նույնպես !!! Երբեմն թվում էր, չեմ կարդում՝ ես եմ ։) Մի խոսքով, շատ եմ ոգևորված ։)