ամեն ինչ արված է, որպեսզի մարդ-մահկանացուն թեթև հոգով և ուրախ սրտով, առանց դառնության ու ափսոսանքի ընդառաջ գնա մահվանը, կյանքի խավարից հեշտությամբ և նույնիսկ ցնծությամբ մտնի լույսերի մեջ ցնծացող մահվան տիրույթները...
Հովհաննես Գրիգորյանին արձակում բացահայտելը լրիվ ուրիշ հաճույք ա: Շատ անսովոր ու յուրահատոիկ գործ ա: Կերպարները շատ կոլորիտային են, պատմությունը, դիալոգները՝ շատ համով-հոտով:
Գրքի վերջն ուղղակի ֆանտաստիկ էր. չեմ հասկանում՝ մոգական ռեալիզմ ա, քաղաքային ֆենթզի կամ այլ ժանր... ես անունը դրել եմ մեռելային գրականություն: Էս գիրքը շատ մեր մասին ա, շատ հայկական ա հենց իր մեռելայնությամբ: Էնքան ափսոս ա, որ գիրքն անավարտ է մնացել. ամենապիկային, ամենաուժեղ մասում ավարտվում է՝ տալով խորհրդավորության զգացում ու բազում-բազում հարցեր: Ուղեղդ մի քանի պտույտ սալտո ա տալիս էն մտքից, թե տեսնես՝ էս պատմության հետ Հովհաննես Գրիգորյանը ինչ էր անելու, ինչպիսինն էր լինելու ավարտը: Անպայման կարդալու: