Մանկության ու պատանեկության ժամանակը, այդ ժամանակի մեջ ապրած մարդիկ ու պատկերները հառնում են տասնամյակների թանձրության շղարշից և շարունակում ապրել՝ հաղթահարելով տարածության ճանաչելի սահմանը։ Նրանք հուշերի երկրում, լույսերի մեջ ապրող դեմքեր են, որ չեն կարող լուծվել ժամանակի մեջ, որ իրենց ճշմարիտ ու դեղեցիկ սիրով հաստատում են շարժման ու ընթացքի հարատևությունը։
Վերջ։ Կարդալիս ժամանակ առ ժամանակ չես կարողանում ծիծաղդ զսպել ու տնեցիների զարմացական հայացքների տակ սկսում ես քահ-քահ, լիաթոք, ինչքան ուժ ունես, ծիծաղել։ Այ էդքան համ ու հոտով է գրում Մուղնեցյանը։ Եթե ավելի լուրջ։ Վանաձոր-Կիրովականցիները պիտի որ շատ սիրեն, իրենց Դիմացն է ու Բոշի թաղը։ Ու տող առ տող կենդանացող քաղաքը, մարդիկ, պատմությունները, անցուդարձը, մուղնեցյանական աշխարհը ու աշխարհի ընկալումը հերոսներից յուրաքանչյուրի աչքերով։ Ու տեղ-տեղ մոգական, կախարդական, հեքիաթային, վերացարկված իրական պատկերներ (երևի «մոգական ռեալի՞զմ»)։ Մի խոսքով, բացահայտում եմ 80-ականների հայ գրականությունը ու տարօրինակ մի զգացում կա, որ դեռ շաաաաաաատ երկար ժամանակ չենք ունենա 80-ականների շունչը, ուր կարևորը մարդն է, ոչ թե նրան ինչ որ բան պարտադրող իրականությունը։ Էլեկտրոնային գիրքը, դե գիտեք։ Ու առանց Mesrop Harutyunyan-ի հուշումի ու հորդորի ու բարի-բարի խորհրդի հազիվ թե գայի Մուղնեցյան, ում ևս մեկ անգամ խորին հարգանքներս։ Վայելեք։